Երկու մարդ է զոհվել Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժից

Armenpress 09:50, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է զոհվել, 125-ը՝ տուժել, եւս 39 հոգի անհայտ կորած Է համարվում Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:

Տարերային աղետի պատճառով դադարեցվել Է չորս Էլեկտրակայանների աշխատանքը, առանց Էլեկտրականության Է մնացել մոտավորապես 3 հազար տուն: Փրակարար գործողությանը մասնակցում Է շուրջ 20 հազար մարդ երկրի ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության եւ հրշեջ պահպանության աշխատակիցների թվից, գործի Է դրված շուրջ 50 ուղղաթիռ:

Հոկայդոյի նահանգապետ Խարումի Տակահասին չեղարկել Է պլանավորված այցը Ռուսաստան, որպեսզի կազմակերպի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները: 6,7 մագնիտուդով երկրաշարժը Հոկայդո կղզում տեղի Է ունեցել տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 6-ի գիշերը: Այս շաբաթ Ճապոնիայում 11 մարդ Է զոհվել, ավելի քան 600 հոգի վերքեր են ստացել «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն Էր վերջին 25 տարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am