Պետք է զգուշանանք արագ հակագրոհների ժամանակ. Արազ Օզբիլիս

Armenpress 18:25, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի կարծիքով Լիխտենշտեյնի դեմ խաղում հավաքականը պետք է զգուշանա հակագրոհների ժամանակ:

«Իմ կարծիքով թույլ թիմեր չկան: Մենք պետք է 100 տոկոսով պատրաստ լինենք առաջիկա խաղերին: Լիխտենշտեյնն ունի  մեկ ուժեղ և արագաշարժ ֆուտբոլիստ, պետք է նրան հետևենք: Պետք է զգուշանանք արագ հակագրոհների ժամանակ, ստանդարտ դիրքերի իրացման ընթացքում: Մենք պետք է մեր խաղը խաղանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օզբիլիսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի առաջին խաղում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի ընտրուն հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am