Թուրքիան հույս ունի բարելավել հարաբերությունները ԵՄ-ի մի շարք երկրների հետ. Էրդողան

Armenpress 09:56, 5 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մոտ ժամանակներս բարելավել հարաբերությունները եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է Sabah թերթը, Էրդողանը թուրք լրագրողներին հայտարարել Է Ղրղզստանից վերադառնալուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները, բացառությամբ մի քանի երկրների, բարելավման հնարավորություն ունեն: Մենք հնարավորություն կունենանք այս ամսվա վերջին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել թուրք-գերմանական փոխհարաբերությունների բազմաթիվ թեմաներ: Գերմանիան շատ կարեւոր դիրք ունի ԵՄ-ում, իրոք առաջատար»,- ընդգծել Է Էրդողանը: Միաժամանակ նա վերստին քննադատության Է ենթարկել Եվրամիությանն այն բանի համար, որ նա չկատարեց փախստականների վերաբերյալ իր խոստումը: Նախագահը կոչ Է արել միությանը՝ տրված խոստումները կատարել ձեռքբերված համաձայնություններին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am