Հայաստանում առաջիկայում կբացվի միջազգային ստանդարտների համապատասխանող վազքուղի

Armenpress 17:26, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մոտակա 1-2 ամսվա ընթացքում կկառուցվի աթլետիկայի համար նախատեսված, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: «Ես հանդիպել եմ Ռոբերտ Էմմիյանի հետ: Նախատեսված է նաև հանդիպում վարչապետի հետ: Էմմիյանն ուզում է, որ աթլետիկայի համար նախատեսված վազքուղին ունենանք այս տարվա ընթացքում: Մոտակա 1-2 ամսվա մեջ մենք կունենանք այդ վազքուղին»,-  նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ թե որտեղ կկառուցվի վազքուղին, դեռևս հստակեցված չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am