Դա անձնական հարաբերությունների խնդիր է. Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին Պուտինի շնորհավորանքին


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ  գնահատում և կապեր է պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե  արդյոք քաղաքական ենթատեքստ  կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` դա անձնական հարաբերությունների խնդիրն է:

«Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում և կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ասաց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am