Թալիբները հայտնել են «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման հիմնադրի մահվան մասին

Armenpress 10:57, 4 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել Է «Հաքանիի ցանց» խոշոր ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ջալալուդին Հաքանիի մահվան մասին, խմբավորում, որը գործում Է Աֆղանստանում ու Պակիստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը: Թալիբների տեղեկատվության համաձայն, նա մահացել Է Աֆղանստանում սեպտեմբերի 3-ին: 2015 թվականին ԶԼՄ-ները քանիցս հայտնել Էին նրա մահվան մասին, սակայն տեղեկատվությունը չԷր հաստատվում: Ինչպես գրում Է AP-ն, վերջին տասը տարում ահաբեկիչը կաթվածահար վիճակում Էր, նրա վերաբերյալ հաղորդումներ չկային մոտավորապես յոթ տարի:«Հաքանիի ցանցը», որը սերտ կապերի մեջ Է աֆղանական մյուս ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Ալ Քաիդա»-ի հետ, 2012 թվականին ԱՄՆ-ի կողմից ճանաչվել Է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am