ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այցելում է Հայաստան

Armenpress 09:48, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը սեպտեմբերի 4-ին կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է թվիթերի իր էջում:

Աշխատանքային այցի ընթացքում Գրեմինգերը հանդիպումներ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am