Ռազմական ոստիկանությունում հայտնաբերված անորակ վարտիքների գործով հարուցվել է քրգործ

Armenpress 09:36, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին  համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում  ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am