Աշխարհի լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներն են Տիբո Կուրտուան, Հուգո Լյորիսը և Կասպեր Շմեյխելը

Armenpress 18:10, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն հրապարակել է 2018թ. աշխարհի լավագույն դարպասապահի հավակնորդների եռյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարվա լավագույն դարպասապահի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալ»-ի և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան, «Տոտենհեմ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Հուգո Լյորիսը և «Լեսթեր Սիթի»-ի ու Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը:

Աշխարհի լավագույն դարպասապահի անունը կհայտարարվի 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am