Պուտինը ցանկանում Է «ապամոնտաժել Եվրամիությունը». Մակրոն

Armenpress 10:16, 3 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեդական CBT հեռուստաալիքին տված կիրակնօրյա հարցազրույցում այն կարծիքն Է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն Է», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հարցազրույցը վարողի հարցին, թե Մակրոնն ինչ Է մտածում այն մասին, որ «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցության առաջնորդ Յիմմա Օկեսոնը հրաժարվել Է նախապատվությունը տալ Էմանուել Մակրոնին կամ Վլադիմիր Պուտինին, պատասխանել Է, որ «Ռուսաստանը չի կարելի մարդու իրավունքները հարգող երկրի օրինակ համարել»: «Ես մշտապես շփվում են Պուտինի հետ, հարգում եմ նրան, բայց Պուտինի երազանքը Եվրամիության ապամոնտաժումն Է»,- ասել Է Մակրոնը:Նա նաեւ հավելել Է, որ Ֆրանսիան «նրանցից չԷ, ովքեր ներխուժում են հարեւան երկրի տարածք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am