Փաշինյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

Armenpress 13:09, 1 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն նախագահ,

ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դարավոր կապերի մակարդակին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն ծրագրերի իրականացման գործում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am