ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Արցախ

Armenpress 18:32, 31 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արամ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը եւ Շուշան Պետրոսյանը: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am