Պայթյուն Է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդի մերձակա պաշտպանական գործարանում, կան զոհեր

Armenpress 15:50, 31 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան պաշտպանական գործարանում, զոհվել Է առնվազն երեք մարդ: Երեք մարդ հոսպիտալացվել Է, ճշտել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին: «Եվս երեքի ճակատագիրը մնում Է անհայտ, ըստ երեւույթին, նրանք մնում են փլվածքների տակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պայթյունն սկսվել Է հրդեհից, որը տարածվել Է 100 քառակուսի մետր մակերեսով: Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել Է, որ հրդեհը հաջողվելԷ լիովին մարել: Mash ալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել ռազմամթերքի ոչնչացման ժամանակ: Տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ, նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ Է դարձել անվտանգության կանոնների խախտումը վտանգավոր աշխատանքներ կատարելիս: Սվերդլովի անվան գործարանը մասնագիտացած Է ռազմամթերքի պատրաստման բնագավառում. պաշտպանական արտադրանքը կազմում Է ձեռնարկության արտադրության ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Թողարկման մնացած մասը բաժին Է ընկնում քիմիական արտադրանքին, արդյունաբերական պայթուցիկ նյութերին, մեքենաշինության արտադրանքին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am