Ջոկովիչը և Ֆեդերերը շարունակում են պայքարը  

Armenpress 11:08, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ թենիսի բաց առաջնության ֆավորիտները շարունակում են պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբ Նովակ Ջոկովիչը 2 ժամ 48 րոպեում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեննիս Սանդգրենին  6:1, 6:3, 6:7 (2:7), 6:2 հաշվով:

Տղամարդկանց մենախաղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 1 ժամ 57 րոպեում,  7:5, 6:4, 6:4 հաշվով հաղթեց  ֆրանսիացի Պեր Բենուային:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am