ԱԺ-ն սեպտեմբերի 6-ին կգումարի արտահերթ նստաշրջան  

Armenpress 12:43, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախա­գահին առաջարկում է  2018 թվա­կա­նի սեպտեմբերի 6-ին՝  ժամը 11:00-ին գումարել ար­­տա­­հերթ նստաշրջան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Օրակարգում կընդգրկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Վերոնշյալ փաթեթով նախատեսվում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am