Բերքաբերում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին  

Armenpress 11:44, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

Բերքաբեր համայնքի  ղեկավար Արթուրիկ Մադաթյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Նա 2018 թվականի հուլիսի 17-ին հրաժարական է ներկայացրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am