Խամես Ռոդրիգեսը չի հրավիրվել ազգային թիմ  

Armenpress 11:41, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Խամես Ռոդրիգեսը չի հրավիրվել Կոլումբիայի ազգային ընտրանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sportstarlive կայքը: Կոլումբիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը և մարզչական շտաբը հարձակվողին հնարավորություն են տվել առավել երկար վերականգնվել վնասվածքից հետո:

Կոլումբիայի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղեր կանցկացնի Վենեսուելայի և Արգենտինայի հավաքականների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am