«Լեոն» հաղթեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի առաջին խաղում  

Armenpress 11:08, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդական Ուդևալա քաղաքում մեկնարկեց 2018/2019 թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը:

«Արմենպրես»-ին այս ամսին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հայաստանի չեմպիոն «Լեոն» առաջին խաղում մրցեց իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմի հետ և հաղթեց 8:2 հաշվով: Մեր թիմի կազմում չորս գոլի հեղինակ դարձավ Սարո Գալստյանը, մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ռադովանովիչը, Մաթեուսը, Գարեգին Մաշումյանը և Էդվարդ Մկրտչյանը:

Խմբի մյուս խաղում «Ուդևալան» 4:2 հաշվով պարտության մատնեց Չեռնոգորիայի ներկացացուցիչ «Չելիկ» թիմին:

«Լեո»-ն հաջորդ հանդիպումը կանցկանցի օգոստոսի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am