«Արսենալ»-ի ֆուտբոլիստն ուզում է հեռանալ թիմից  

Armenpress 13:23, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվողը ցանկություն ունի հեռանալու ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Զինագործների» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ուզում է լքել լոնդոնյան ակումբի շարքերը: Ֆուտբոլիստն այս մասին արդեն հայտնել է թիմի ղեկավարությանը: Սակայն թիմը դեռևս չի ուզում բաց թողնել ֆուտբոլիստին:

Ալեքսանդր Լակազետը «Արսենալ»-ին էր միացել 2017 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am