Արմեն Գրիգորյանն ու Վալերի Օսիպյանը ծանոթացել են մարտական հերթապահություն իրականցնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին

Armenpress 13:00, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզում ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ համատեղ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին, որոնք ՀՀ վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում փոխարինել էին ժամկետային զինծառայողներին: Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, ծանոթացանք պայմաններին, խնդիրներին և քննարկեցինք ծառայությանը առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am