Ֆեդերերը և Ջոկովիչը հաղթանակով են մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում  

Armenpress 10:24, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ բաց առաջնության երկու ֆավորիտները` Նովակ Ջոկովիչը և Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով են մեկնարկել առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբ Նովակ Ջոկովիչը 3 ժամ ձգված մրցախաղում 6:3, 3:6, 6:4, 6:0 հաշվով հաղթել է հունգար Մարտոն Ֆուչովիչին:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը ևս հաղթանակ է տոնել` 1 ժամ 55 րոպեում հաղթելով ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուին:

ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am