Սևանա լճից հավելյալ ջրառ կատարելու նախագիծն ԱԺ-ն հաստատեց առաջին ընթերցմամբ

Armenpress 15:02, 28 Օգոստոս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից 40 մլն խմ ջրառ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ-ում հաստատվեց առաջին ընթերցմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 67 կողմ և 1 դեմ  ձայներով: Առաջարկվում է Սևանա լճից հավելյալ՝ 40 մլն խմ ջրառ կատարել:

Նախագծի երկրորդ քննարկումը կլինի օգոստոսի 29-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am