Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը

Armenpress 14:33, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ  սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցությունը (Կառավարման խորհրդի նախագահ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան) և Հանրապետություն Կուսակցությունը (նախագահ՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյան) կմասնակցեն «Լույս» դաշինքով։

Դաշինքի եռյակում են՝

Արտակ Զեյնալյան՝ Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀ Արդարադատության նախարար

Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար

Անի Խաչատրյան՝ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am