Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է`«Ելք»-ում քաղաքապետի թեկնածու առաջադրելու անհամաձայնություններ չեն եղել

Armenpress 13:57, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ի և «Հանրապետության» դաշինքով մասնակցելու և քաղաքապետի թեկնածու առաջադրելու շուրջ «Ելք»-ում անհամաձայնություններ չեն եղել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Երկար քննարկում է եղել: Որոշվել է` «Ելք»-ից կառաջադրվի առանձին թեկնածու: Եվ մենք` երկու ուժերով մասնակցելու համար ստեղծեցինք նոր բրենդ` «Լույս» դաշինքը: Կարելի է ասել` այս պահին «Ելք»-ից կա երկու թեկնածու: Սա նաև մարտավարական քայլ է: Անհամաձայնություններ չեն եղել: Մենք դաշանակիցներ ենք: Ապագա համագործակցության դուռը բաց է մեզ համար»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով` քաղաքապետի բոլոր թեկնածուներն էլ լուրջ մրցակիցներ են: Կարծում է` Արտակ Զեյնալյանը և նրա թիմը հզոր ուժ են: Եվ, հետևաբար, իրենք լավ շանսեր ունեն: Հավաստիացրեց` լինելու են արդար ընտրություններ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am