Արայիկ Հարությունյանը մտահոգված է Մարտունու ավագ դպրոցի շինարարության վերջնաժամկետով

Armenpress 18:00, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսյան  խորհրդակցությունների  շրջանակում  ՀՀ կրթության և  գիտության նախարար  Արայիկ  Հարությունյանն  այսօր  այցելել  է  Գեղարքունիքի մարզ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է  Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի  «Կրթության բարելավում» վարկային ծրագրով: 

Ծանոթանալով կատարվող աշխատանքներին` նախարարը մտահոգություն է հայտնել  նախատեսված վերջնաժամկետի, և դրանով պայմանավորված շինարարության որակի  վերաբերյալ:  Համաձայն  ծրագրի`  շինարարությունը  պետք էավարտվի  սեպտեմբեր ամսվա  վերջին,  սակայն առկա  չավարտված ծավալներըվ կայում են, որ  նշված ժամկետները չեն պահպանվի: Մեկ  ամիս անց նախատեսված է ևս մեկ ստուգայց։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am