Մշակվել է մշակույթի նախարարության նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծը

Armenpress 15:49, 27 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել է  նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծ, որը թույլ կտա հստակ տարանջատել գերատեսչության բոլոր ստորաբաժանումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:

«Շատ կարևոր ենք համարում այս նախագիծը, որովհետև մեր նախարարության աշխատանքների արդյունավետությունը պայմանավորված է հենց կազմակերպական կառուցվածքով: Այս նախագծի շնորհիվ հստակ կտարանջատվեն ու կսահմանվեն բաժինները, ստորաբաժանումները»,- ընդգծեց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am