Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան

Armenpress 09:59, 27 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունում: «Այցը կկայանա օգոստոսի 30-ին: Դա կլինի վարչապետի պաշտոնական այցը»,- ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:Վրաստանի կառավարության ղեկավարի այցի այլ մանրամասներ, ինչպես նաեւ օրակարգը, չեն ճշտվում:Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից մեկն Է: Անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել Է մոտավորապես 882 մլն դոլար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am