Վարորդական իրավունքի վկայականի համար շուտով կգործի բալային զսպող համակարգ . Օսիպյան

Armenpress 14:19, 25 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շուտով նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար բալային զսպող համակարգ կիրառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն մեզ մոտ նույնպես կիրառել: Հարևան երկրներում՝ համակարգի կիրառումից հետո, մահվան դեպքերը կտրուկ նվազել են»,- նշեց Օսիպյանը:

Նրա խոսքով՝ այդ համակարգի կիրառումից հետո, վարորդները կսկսեն գիտակցել, որ բալերը կորցնելուց հետո հնարավոր է կորցնեն վարորդական իրավունքը: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները, հնարավոր է, անգամ քրեական պատասխանատվության ենթարկվեն:

«Առաջին և երկրորդ անգամ նրանք որոշ ժամանակով կզրկվեն իրենց վարորդական իրավունքից, իսկ երրորդ անգամ արդեն քրեական պատասխանատվության կենթարկվեն»,- եզրափակեց ՀՀ ոստիկանապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am