Ուկրաինայի ազգային տոնի կապակցությամբ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին

Armenpress 13:45, 24 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից: Նա բարեմաղթանքներ է հղել Ուկրաինայի իր պաշտոնակցին, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթել խաղաղություն եւ բարօրություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am