«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

Armenpress 11:44, 24 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող կալանավոր է մահացել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Քրեակատարողական հիմնարկում վատացել է կալանավորի ինքնազգացողությունը, ինչի համար շտապօգնություն է հրավիրվել: Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,-ասացին ՔԿՎ հանրային կապերից: ՔԿՎ հանրային կապերի բաժնից նշեցին, որ կալանավորը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am