Ոստիկանության զորքերը մեկնում են մարտական հերթապահության. նրանց ճանապարհելու արարողությանը մասնակցեց ՀՀ վարչապետը

Armenpress 13:25, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց զինված ուժերին միանալ պատրաստվող  ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ արդեն շնորհակալություն է հայտնել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևոր առաքելությունը իրականացնելու պատրաստակամության համար:

«Ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության Հայաստանի պետական սահման, միանում են  զինված ուժերին՝ պաշտպանելու Հայաստանի պետական սահմանները: Եվ այսօր մենք եկել ենք իրականացնելու մեր ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Ահա նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- ասաց վարչապետը:

Ոստիկանության զորքերին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am