Կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Armenpress 12:50, 23 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oգոստոսի 22-ին կայացել է «Հայ-չինական    բարեկամության     դպրոց»  հիմնադրամի     հոգաբարձուների  խորհրդի   առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9- րդ  դասարաններում  սովորելու   համար   դիմումներ   ներկայացրած    աշակերտների   ընդունելության   ձևաչափի  հաստատումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: 

Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում  արտահայտված կարծիքները, որոշել է  ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին  մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականը, և դրա հիման վրա կկատարի ընդունելությունը: Հոգաբարձուների խորհուրդ ըորոշել է նաև մինչև օգոստոսի 24-ը դպրոցում   հրապարակել   ընդունված  աշակերտների ցուցակը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am