Հովհաննես Գաբուզյանը U.S Masters 2018 մրցաշարի առաջատարն է

Armenpress 10:51, 22 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը գլխավորում է U.S Masters 2018 մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում Գաբուզյանի մրցակիցը գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովն էր: Հայ շախմատիստին հաջողվեց առավելության հասնել հակառակորդի նկատմամբ և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 6 միավորով է գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր ունեն ևս 5 շախմատիստներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am