«Փյունիկ»-ը հանդես է գալու նոր տարբերանշանով

Armenpress 19:59, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս մրցաշրջանից հանդես է գալու նոր տարբերանշանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շուտով «Փյունիկը» նոր կայք է ունենալու.

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս մրցաշրջանից հանդես է գալու նոր տարբերանշանով: Այժմ աշխատանքներ են տարվում նոր կայքի ստեղծման ուղղությամբ: Մեզ և ձեզ բազում անակնկալներ են սպասվում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am