Գերմանիայի ԱԳ նախարարը Եվրամիությանն ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգ ստեղծելու կոչ է անում

Armenpress 19:38, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք է մտահոգվի ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցներից իր ընկերությունները պաշտպանելու հարցում և ստեղծի Միացյալ Նահանգներից անկախ վճարային համակարգ ու Եվրոպական արժութային ֆոնդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Handeslblatt թերթը, նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: «Մենք ամերիկացիներին  հստակ ասել ենք, որ սխալ ենք համարում Իրանի հետ ատոմային գործարքից դուրս գալը»,- ասել է նա: Նախարարը հիշեցրել է, որ «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ առաջին պատժամիջոցները կրկին ուժի մեջ են մտել»:

«Դրա համար էլ անհրաժեշտ է ուժեղացնել եվրոպական ինքնավարությունը՝ ստեղծելով ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգեր, Եվրոպականն արժութային ֆոնդ և SWIFT անկախ համակարգ»,- ընդգծել է Մաասը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am