Հռոմի պապը հանդիպում կունենա մանկապիղծ հոգեւորականների զոհերի հետ. Reuters

Armenpress 17:00, 21 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու Է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարությունը: Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարը հավելել Է, որ մանկության եւ պատանեկության տարիներին մանկապիղծ հոգեւորականներից տուժած մարդկանց հետ քահանայապետի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի այն բանից հետո, երբ հանդիպումը կավարտվի: Ֆրանցիսկոս պապի զրուցակիցներն իրենք կորոշեն, թե մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպեն արդյոք իր հետ զրույցից հետո, հավելել Է Բերկը: Օգոստոսի 20-ին Ֆրանցիսկոս պապը նամակով դիմել Է բոլոր կաթոլիկներին, որում նրանց հորդորել Է մերկացնել մանկապիղծ հոգեւորականներին, եւ հավաստիացրել Է, որ եկեղեցին այլեւս թույլ չի տա նրանց հանցագործությունների պարտակչություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am