Շվեդիայում ռազմական օդանավ Է կործանվել թռչնի հետ բախվելուց

Armenpress 14:27, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի ռազմաօդային ուժերի Saab JAS 39 Gripen կործանիչը օգոստոսի 21-ին աղետի Է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյու կոմունայում թռչնի հետ բախվելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Շվեդական ռադիոն:

«Շվեդական Saab JAS 39 Gripen կործանիչը աղետի Է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյուում թռչնի հետ բախվելուց հետո: Օդաչուն կատապուլտվել Է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտվելու»,- ասված Է ռադիոկայանի Twitter-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am