Հարավային Կորեայում ինը մարդ Է զոհվել ֆաբրիկայում բռնկած հրդեհից

Armenpress 13:47, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը մարդ Է զոհվել, եւս չորսը՝ վնասվածքներ ստացել Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքի Էլեկտրոնիկայի հավաքման ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Ինչհոնը գտնվում Է Սեուլից արեւմուտք ընկած շրջանում, այնտեղ Է գտնվում երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը: Գործակալության տվյալներով՝ զոհվածները ֆաբրիկայի աշխատակիցներ են, որոնցից մի քանիսը մահացել են՝ մինչեւ հրշեջների ժամանումը ցած նետվելով չորրորդ հարկից՝ հույս ունենալով փրկվել: Հրդեհի մարմանը ներգրավվել են տասնյակ հրշեջ մեքենաներ: Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am