Հովհաննես Գաբուզյանը «U.S. Masters Championship»-ի առաջատարներից ետ է կես միավորով  

Armenpress 12:06, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը շարունակում է հաջող ելույթները «U.S. Masters Championship» շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Գերմանիայի ներկայացուցիչ Նիկլաս Հուշենբետի հետ: 7 տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 5 միավոր և առաջատարներից ետ է մնում 0,5 միավորով:

«U.S. Masters Championship»-ը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am