Իրանում սեփական արտադրության նոր կործանիչ են ներկայացրել

Armenpress 11:17, 21 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմարդյունաբեական համալիրի ներկայացուցիչները օգոստոսի 21-ին երկրի նախագահ Հասան Ռոուհանիին ցուցադրել են նոր կործանիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտնել Է Tasnim գործակալությունը:

Ինքնաթիռը, որն ստացել Է «Կորսար» անվանումը, նախագծվել ու արտադրվել Է իրանցի գիտնականների ուժերով, ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես գրում Է գործակալությունը, կործանիչը կարող Է ռումբեր կրել եւ թիրախների ռմբակոծում իրականացնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am