ԱԿ-308  նոր ինքնաձիգը կցուցադրվի «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում

Armenpress 19:55, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալաշնիկով» կոնցեռնը «Արմիա-2018» ֆորումի ժամանակ կցուցադրի «Կալաշնիկովի ԱԿ-308» ինքնաձիգը, որն ունի 7,62 մմ տրամաչափ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով rg.ru-ն, կոնցեռնը գործարանում նախնական փորձարկումների է պատրաստվում:

Ինքնաձիգի նախատիպը պատրաստվել է ԱԿ-103 ինքնաձիգի հիման վրա՝ օգտագործելով 7,62х51 մմ փամփուշտը՝ ԱԿ-12 ինքնաձիգի տարրերով և կառուցվածքային հանգույցներով:

Նոր ինքնաձիգի քաշը դատարկ պահատուփերով 4,3 կգ է, որը տեղավորում է 20 փամփուշտ:

Զենքի ամբողջ երկարությունը 880-940 մմ է, փողինը՝ 415 մմ: ԱԿ-308-ն  ունի դիոպտրիկ նշանոց և երկարությամբ ծալվող և չորս դիրքի կիրառմամբ կոթ: Հնարավոր է տեղադրել սվին-դանակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am