ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի շրջանավարտների հետ

Armenpress 19:25, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի միջև կնքված 2018թ. ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները Գյումրիի զինկոմիսարիատում հանդիպել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի շրջանավարտների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են շրջանավարտների ծառայության վայրեր մեկնելու հետ կապված սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական ադապտացիոն հարցեր և խնդիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am