Աֆղանստանում թալիբները երեք ավտոբուսի ուղեւորների Է առեւանգել

Armenpress 11:19, 20 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով մի պաշտոնյայի: ««Թալիբան»-ի զինյալները Կունդուզի նահանգում կանգեցրել են երեք ավտոբուս, որոնք Թահարից ընթանում Էին Քաբուլ, եւ առեւանգել ուղեւորներին, նրանց փրկելու համար զորք Է ուղարկվել», նշել Է հեռուստաալիքը Twitter-ում: Առեւանգված մարդկանց թիվը չի ճշտվում:Իր հերթին, Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով ավտոբուսային մարդատար փոխադրումների հետ կապված արհմիության ներկայացուցչին, հայտնել Է, որ առեւանգման պահին ավտոբուսներում գտնվում Էր շուրջ 170 ուղեւոր: Կունդուզի նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաֆիուլլա Մահզոնի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 19-ին: Զինյալներն առեւանգված ուղեւորներին բերել են Նիկպե գյուղ, ուր ավելի ուշ ժամանել են անվտանգության ուժերը: Ներկայում այնտեղ մարտեր են մղվում:Օգոստոսի 19-ին ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է «Թալիբան»-ի հետ եռամսյա զինադադարի մասին եւ կոչ Է արել շարժմանը՝ պաշտպանել հրադադարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am