Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Armenpress 13:28, 18 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 19-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կհասնեն 20-25մ/վ արագության: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Օգոստոսի 18-ին, 20-ին երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 19-24մ/վ: Օգոստոսի 21-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am