Իմրան Խանն ընտրվեց Պակիստանի նոր վարչապետ. Geo TV

Armenpress 18:06, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շարժում հանուն արդարության» պակիստանյան կուսակցության ղեկավար Իմրան Խանն օգոստոսի 17-ին ընտրվել Է Պակիստանի վարչապետի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Geo TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում հաղթած կուսակցության ղեկավարը 176 «կողմ» ձայն Է ստացել 272 քվեարկածներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am