Թուրքական դատարանը դարձյալ չբավարարեց պաստոր Բրանսոնին ազատելու բողոքարկումը

Armenpress 16:34, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել Է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Haberturk հեռուստաալիքը:

Դա Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտի՝ պաստորին ձերբակալելու դատարանի վճռի բողոքարկման արդեն երրորդ փորձն Էր: Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը: «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- գրել Է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում:

Նա նշել Է, որ «Թուրքիան երկար տարիներ օգտվել Է Միացյալ Նահանգներից», ընդսմին Բրանսոնին անվանելով «մեծ հայրենասեր, որը պատանդի վիճակում Է»: Նախօրյակին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող Է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: «Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել Է նախարարը լրագրողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am