Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար Է հատկացրել Սիրիայում շրջանների վերականգնման համար

Armenpress 15:04, 17 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար Է հատկացրել Սիրիայի՝ «Իսլամական պետությունից» ազատագրված հյուսիսարեւելյան շրջանների վերականգնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանության հայտարարության մեջ:Հայտարարության համաձայն, որի տեքստը զետեղված Է դեսպանության պաշտոնական կայքում, դա այսօրվա դրությամբ խոշորագույն ներդրումն Է ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի այն նախագծերի ֆինանսավորման գործում, որոնք նպատակաուղղված են Ռաքայի եւ Սիրիայի հյուսիս-արեւելքի այլ շրջանների վերականգնմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am