Սաուդյան Արաբիան դադարեցրել Է ՌԴ-ից թռչնամսի եւ ձվի ներմուծումը թռչնագրիպի պատճառով

Armenpress 14:49, 17 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան ռուսական թռչնամսի եւ ձվի ներմուծման ժամանակավոր արգելք Է սահմանել ՌԴ-ի մի շարք մարզերում բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սաուդյան Արաբիայի պարենի եւ դեղորայքի գլխավոր վարչության (SFDA) հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ SFDA-ն «ժամանակավորապես արգելել Է թռչնամսի ու ձվի եւ դրանց հիման վրա պատրաստված մթերքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով»: «Վարչության որոշումը հիմնված Է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության զեկույցի վրա, որում իրազեկվել Է Ռոստովի, Կոստրոմայի եւ Պենզայի մարզերում թռչնագրիպի հայտնվելու դեպքերի մասին»,-հայտարարել են SFDA-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am