Ոստիկանությունը Նաթանյահուի հերթական հարցաքննությունն Է անցկացնում Երուսաղեմում նրա նստավայրում. Kan

Armenpress 13:42, 17 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները օգոստոսի 17-ին ժամանել են Երուսաղեմում հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kan իսրայելական պետական ռադիոն, որի տեղեկությունների համաձայն, հարցաքննությունն անցկացվում Է այսպես կոչված 4000-ի գործով:Այդ գործի շրջանակներում քննիչներն ստուգում են այն կասկածները, որ վարչապետը բարեհաճություն Է հանդես բերել Bezeq հեռահաղորդակցական ընկերության նկատմամբ իր կառավարության գործունեությունը Walla լրատվական պորտալի կողմից դրականորեն լուսաբանելու փոխարեն, որը պատկանում Է կոմունիկացիոն հսկային: 2018 թվականի սկզբին ոստիկանությունը ձերբակալել Էր Նաթանյահուի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեֆեցին, ով կասկածվում Է այն բանում, որ կոռուպցիոն հարաբերությունների մեջ Է գտնվել Շաուլեմ Էլովիչի հետ, որին պատկանում Է Bezeq-ը:Սա այս տարում Նաթանյահուի արդեն չորրորդ հարցաքննությունն Է:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am