Ավարտվել են պայմանագրային սերժանտների ավարտական քննությունները

Armenpress 12:35, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննություններին մասնակցել են թվով 57 պայմանագրային սերժանտներ, որոնցից 6-ը` որպես դասակի սերժանտ, իսկ 51-ը` ջոկի սերժանտ:

Հանդիսավոր պայմաններում զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Արսենյանն ավարտական վկայականներ է հանձնել պայմանագրային սերժանտներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության բարձրաստիճան սպաներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am